ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ինչու եք իրար խառնվել

Ինչու եք իրար խառնվել
12.10.2019 | 22:38

Երկու օր է՝ ողջ համացանցը քննարկում է այն հարցը, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Ալիևին։ Անգամ ՀՀԿ-ականներն են ոգևորվել։ Բայց անկախ ով, ինչ կարծիք ունի այսօրվա վարչապետի մասին, մի բան հստակ է՝ պետք չէ գերագնահատել մի բան, որը նորմալ է։ Կենցաղային օրինակով այս ամենը դիտարկենք. դիմացինդ քեզ խիստ վիրավորում է, դու ի՞նչ ես անում, սուսուփուս նստում նայում ես նրա դեմքի՞ն։ Բնականաբար պետք է մի երկու թթու խոսք էլ դու ասես։ Շատ էական է, թե իրար վիրավորողներից ով որքան կարող է խոցել ու ինչպես մյուսի "պորտը" տեղը դնել։


Հիմա քննարկման ծիրում պետք է լիներ ոչ թե այն հանգամանքը, թե Փաշինյանը ճիշտ է արել, որ արձանգանքել է, այլ թե ինչպես է արձագանքել։ Պատմությունն իսկապես լիարժեքորե՞ն է հասկացրել Ալիևին, թե՞ ոչ։ Սա մասնագետները, պատմաբանները կփաստեն։
Այնպես որ, Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց ժամանակին միշտ էլ պատասխանել են Ադրբեջանի ղեկավարի հոխորտանքներին ու ցնդաբանությանը։ Հարցն այն է, թե ով ինչպես է պատասխանում, ում խոսքը որքան կշիռ ունի ու փաստարկ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3811

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ